Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)
Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ |
Սկզբնական տեղադրություն | Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։ |
Ներկա տեղադրություն | Կանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Մարտիրոս եպիսկոպոսին։ |
Խաչագործ | Անհայտ է։ |
Պատվիրող | Անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 16-րդ դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց |
Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում |
Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.6)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։
Խաչքարի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Խաչքարի վերնամասն ու ստորին ձախ հատվածը՝ կոտրված է։ Խաչքարը իր քանդակային և հնագրական արձանագրություններով թվագրվում է 16-րդ դար[2]։
Խաչքարի վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի ստորին մասում ելնդագիր 3 տող վիմական արձանագրություն է[2].
- ՍԲ ԽԱՉՍ Բ[Ա]ՐԵԽ[Ա]ՒՍ
- ՄԱՐՏ[Ի]Ր[Ո]Ս ԵՊ[ԻՍ]Կ[ՈՊՈ]ՍԻՆ
- …[Գ]Ց[Է] ՆՈՐՈԳՄԱՆ ՀՐ[ԱՄԱ]Ն[Ա]Ւ Մ[Ե]ԼՔ[ԻՍԵԹ] Կ[Ա]Թ[ՈՂԻԿՈՍԻ]
Խաչքարը կանգնեցվել է ոմն Մարտիրոս եպիսկոպոսի հիշատակին, ով ինչ-որ նորոգություն է արել Մելիքսեթ (Մելքիսեդեկ) կաթողիկոսի հրամանով։ Վերջինս Լուսավորչի աթոռի միահեծան գահակալ չի եղել, և այդ պատճառով Մ. Օրմանյանից սկսած նրա անունը չի հիշատակվում հայոց կաթողիկոսների անվանացանկում[3]։
Գ. Տեր-Մկրտչյանը խաչքարը կորած է համարել և արձանագրության վերծանությունն արել է ըստ նախորդ տարիներին հանված էստամպաժի[2]։
Հր. Աճառյանը հիշատակում է ոմն Մարտիրոս եպիսկոպոս Ամթեցու, որն իբրև նվիրակ մեկնել է Լեհաստան` Միքայել կամ Մելիքսեթ (Մելքիսեդեկ) կաթողիկոսի կողմից[4]։ Ամենայն հավանականությամբ խոսքը միևնույն անձի մասին է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87։
- ↑ Հրաչեայ Աճառեան։ Հայոց անձնանունների բառարան, Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 1946։ Հատոր 3, Էջ 286